Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Սանկտ Պետերբուրգում

Ս/թ Օգոստոսի 16-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցին կրկին հայաշատ էր։ Այս անգամ հայորդիները համախմբվել էին եկեղեցու կամարների ներքո տոնելու հինգ տաղավար տոներից չորրորդը՝Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, օրվա պատարագիչն էր Տ. Պողոս աբեղա Վարդանյանը։

1kk3k

Հայր Սուրբն իր քարոզում մասնավորապես անրադարձավ Աստվածամոր վեհ կերպարին, որ պետք է մեր ընտանիքներում մայրերի ու քույրերի համար միակ օրինակը լինի Սուրբ Աստվածածնի վարքը, ով իր հավատքի ու խորարհության շհնորհիվ արժանացավ Աստծո օրհնությանը և որով աշխարհ եկավ համայն մարդկության Փրկիչ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն սիրո, խոնարհության, հնազանդության և հավատքով է որ գալիս է փրկությունը և խաղաղությունը......

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով կատարվեց խաղողօրհնեքի արարողություն և օրհնված ողկույզները բաժանվեց ներկա բազմությանը։