- Опубликовано: 11.02.2015 00:03
- Автор: Армянская апостольская церковь
Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցում
Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ մի շարք քահանաներ աշխարհասփյուռ թեմերից արժանացել են ծաղկյա փիլոն կրելու պատվին: Արդյունաշատ ծառայության համար Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից 8 քահանա ևս արժանացել են այդ պատվին, ովքեր այսօր գտնվում են Մոսկվայում և Ղևոնդյան տոնի առիթով Ս.Պայծառակերպություն եկեղեցում մասնակցեցին տոնական Սուրբ Պատարագին:
Ծաղկյա փիլոնի են արժանացել'
Տ. Պողոս քահանա Տերտերյանը /ք.Դոնի Ռոստով/, Տ. Թադեոս քահանա Հայբարյանը/ք.Դոնի Ռոստով, Տ. Տիրան քահանա Ավագյանը/ք.Դոնի Ռոստով/, Տ. Գառնիկ քահանա Լոռեցյանը/ք.Սամարկանդ/, Տ. Սարգիս քահանա Չոփուրյանը/ք.Սանկտ Պետերբուրգ/, Տ. Մաղաքիա քահանա Օհանյանը/ք.Վոլգոգրադ/Տ. Հակոբ քահանա Սարոյանը /ք.Մոսկվա/, Տ. Գևորգ քահանա Վարդանյանը/ք.Մոսկվա/:
Լանջախաչ կրելու իրավունք են ստացել 3 քահանա' Տ. Արշակ քհն. Նազարյանը/ք.Վսեվոլժսկ/, Տ.Ներսես քհն. Խանանյանը /ք.Մոսկվա/, Տ.Գրիգոր քհն Բեկնազարյանը/ք.Մոսկվա/: Ս.Ղևոնդյանց տոնի առիթով մատուցված տոնական Պատարագի ավարտին Եզրաս Սրբազանը քահանաներին փոխանցեց լանջախաչերը: