Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով համերգների շարք` Սանկտ Պետերբուրգում

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզչություն' բարձր արվեստի միջոցով: Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով համերգների շարք է անցկացվում Սանկտ Պետերբուրգում, որը տեւելու է մինչեւ 2015թ-ի ավարտը: Շարքի մաս կազմող "Հայաստանի ականավոր ձայներ" խորագրով համերգը հյուրընկալել էր Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը: Միջոցառումն անցկացվել է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների հովանու ներքո եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ու քաղաքի հայկական մշակութային ինքնավարության, ինչպես նաեւ "Սանկտ Պետերբուրգի դղյակներ" միջազգայիյն փառատոնի աջակցությամբ:

Մանրամասները' տեսանյութում

 24 10 14 6031piter