"Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ" գիտաժողով` Սանկտ Պետերբուրգում

"Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ" խորագրով միջազգային գիտաժողով է նախաձեռնել Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետը' քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ: Սեպտեմների 23-25-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են մասնագետներ Սանկտ Պետերբուրգի պետհամալսրանից, Լեզվաբանական հետազոտությունների Մոսկվայի համալսարանից, Երեւանի պետհամալսարանից եւ Մատենադարանից, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Հյուպատոսության, հայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մանրամասները' տեսանյութում