Սանկտ Պետերբուրգում եւս նշվել է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը

Հուլիսի 27-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Պայծառակերպության տոնը կամ ինչպես մեզանում ընդունված է ասել՝ Վարդավառը: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը խորհրդաբանական առումով երկնքի եւ երկրի կապն է, ինչպես նաեւ Աստծո եւ մարդու կենդանի շփումը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես է նշվել պայծառակերպության տոնը Սանկտ Պետերբուրգի սուրբ Կատարինե եկեղեցում: