Реставрация церкви Св. Екатерины в Санкт-Петербурге подходит к концу

ՀԱՅԵՐԵՆ ՏԵՔՍՏԸ ՏԵ՛Ս ՆԵՐՔԵՎՈՒՄ:

Армянская Апостольская церковь св. Екатерины в Санкт-Петербурге вскоре предстанет перед верующими полностью отреставрированной. Процесс реставрации стартовал еще в конце 2013г., по благословению главы Российской и Ново-Нахичеванской Епархии Армянской Апостольской Церкви, архиепископа Езраса Нерсисяна. В течение всего этого времени двери церкви были постоянно открыты перед паствой, проводились все церковные церемонии, служилась Божественная литургия.
“Мы молимся и желаем, чтобы вместе с реставрацией церкви обновились также души наших соотечественников, чтобы они по-новому представили свою духовную жизнь и сплотились вокруг святой церкви”,- выразил надежду настоятель церкви священник Саркис Чопурян.

1fdg333

Руководитель работ Армен Саркисян, стоя под куполом церкви, на высоте 16-и метров, рассказывает об особенностях реставрации. Первоначальной задачей было очистить всю поверхность от копоти, образовавшейся от горящих свечей. Затем, с особой осторожностью восстанавливаются мелкие дефекты на росписях.

“В 90-е годы, когда церковь вернули армянской общине, она была в ужасном состоянии. Тогда отец Езрас, который сегодня является главой Российской и Ново-Нахичеванской Епархии, приложил титанические усилия, чтобы восстановить ее”,- вспоминает он, с радостью отмечая, что наконец представилась возможность поработать также над реставрацией росписей. “Здесь скопилось столько копоти, что снизу невозможно было разобрать изображение под куполом”,- говорит Саркисян, -“После очистки мы наконец видим, что на нем Самсон снимает ворота, а ангел несет крест”.

По словам художника-реставратора с сорокалетним стажем Аналотия Расторгуева, главная трудность реставрации в осторожной очистке, без повреждений. Используются специальные растворы, а в некоторых случаях - даже хлеб. “Это очень интересный памятник архитектуры, хорошо сохранившийся, но закопченность очень большая. Со временем копоть сильно исказила цветовое решение. Это все приходилось очень осторожно снимать, чтобы не втереть. На это было затрачено много усилий”,- рассказывает он.

Его коллега Александр Рябов-Бельский в свою очередь отмечает, что каждый объект очень индивидуален, и те методы, которые были осуществлены на другом, могут не подходить к новому. “Существует методика, от которой мы не отходим, но некоторые моменты бывают чисто индивидуальны. Где-то ты работаешь кистью, где-то берешь хлеб, который убирает сажу”,- говорит он.
Существует специальная методика очистки искусственного мрамора, которым облицованы стены церкви. Специалист, работающий с этим материалом – Сергей Парфентьев, подготовив все необходимые принадлежности, поэтапно показывает процесс. “Сначала надо размыть стену и дать ей пропитаться водой. Потому что это искусственный мрамор, сделанный из гипса, а не натуральный. Потом берется специальный раствор и кисточка. Промывается детским мылом с раствором”.

После растирания кисточкой мастер при помощи губки смывает грязь. Схожим раствором чистится также лепной декор стен. Художники, занимающиеся реставрацией, подчеркивают, что не имеют права ничего перерисовывать или менять. Они лишь устраняют возникшие со временем дефекты и возвращают убранству церкви былой вид и краски.

Армянская Апостольская церковь св. Екатерины в Санкт-Петербурге была освящена в 1780-м году. Она была построена на пожертвования всех армян Северной Столицы, внушительную сумму внес видный государственный деятель и меценат Ованес (Иван) Лазарев. В начале 20-го века капитальным ремонтом св. Екатерины руководил сам Александр Таманян. Однако в 1930-м церковь была закрыта и Божественная литургия в ее стенах снова была отслужена лишь в 1993-м году. После этого начался процесс ликвидации последствий советского вандализма.

Гоар Мартиросян, Санкт-Петербург

ՍՈՒՐԲ ԿԱՏԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Սանկտ-Պետերբուրգի սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցին շուտով հավատացյալներին կներկայանա ամբողջովին նորոգված: Դրա նորոգման գործընթացը մեկնարկել էր դեռ անցյալ 2013 թվականի աշնանը՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ: Այդ ընթացքում եկեղեցու դռները մշտապես բաց են եղել հոտի առջեւ, կատարվել են բոլոր եկեղեցական արարողությունները, մատուցվել է սուրբ եւ անմահ պատարագ:

«Նորոգության հետ մեկտեղ մեր աղոթքն ու մաղթանքն է, որ հայրենակիցների հոգիները նորոգվեն, որպեսզի նորովի պատկերացնեն իրենց կյանքը հոգեւոր ասպարեզում եւ համախմբվեն մեր սուրբ եկեղեցու շուրջ»,-հույս է հայտնում եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը:
Աշխատանքների ղեկավար Արմեն Սարգսյանը եկեղեցու գմբեթի տակ՝ 16 մետր բարձրության վրա, պատմում է վերականգնման առանձնահատկությունների մասին: Սկզբնական խնդիրը եղել է ողջ մակերեսը մոմերի վառվելուց առաջացած մրից մաքրելը: Այնուհետեւ զգուշորեն վերականգնվում են որմնանկարների մանր թերությունները:

«90-ական թվականներին, երբ եկեղեցին անցավ հայկական համայնքին, ահավոր վիճակում էր: Այն ժամանակ հայր սուրբ Եզրասը, ով այսօր մեր հարգարժան Սրբազանն է, մեծ ջանքերի գնով արեց հնարավոր ամեն ինչ դրա վերականգնման համար»,-հիշում է նա, ուրախությամբ նշելով, որ վերջապես հնարավորություն է ընձեռվել անդրադառնալու նաեւ նկարչության վերականգնմանը: «Այն աստիճանի մուր էր այստեղ, որ ներքեւից հնարավոր չէր տեսնել, թե ինչ է պատկերված գմբեթի տակ»,- ասում է Սարգսյանը,-«վերջապես մաքրվեց, հիմա տեսնում ենք, որ Սամսոնը հանում է դարպասը, իսկ հրեշտակը տանում է խաչը»:

40-ամյա փորձ ունեցող նկարիչ-ռեստավրատոր Անատոլի Ռաստորգուեւի խոսքով, վերականգնման գլխավոր դժվարությունը զգուշորեն, առանց վնասելու մաքրելու մեջ է: Օգտագործվում են հատուկ լուծույթներ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հաց: «Սա ճարտարապետական շատ հետաքրքիր հուշարձան է, բավականին լավ պահպանված: Սակայն մուրը ժամանակի ընթացքում խեղաթյուրել է գունային լուծումը: Եւ այն պետք էր մաքրել զգուշորեն, որպեսզի ավելի չներծծվի, ինչին էլ ուղղել ենք մեր հիմնական ջանքերը»,-ներկայացնում է նա:

Իր գործընկեր Ալեքսանդր Ռյաբով-Բելսկին իր հերթին նշում է, որ յուրաքանչյուր շինություն յուրահատուկ է, եւ մեկի վերականգնման ժամանակ կիրառված մեթոդները կարող են մյուսի դեպքում չաշխատել: «Գոյություն ունի հիմնական մեթոդաբանություն, որը պահպանում ենք, բայց որոշ տարրեր զուտ անհատական են: Երբեմն աշխատում ես վրձնով, երբեմն մուրը մաքրելու համար հաց ես վերցնում»,-ասում է նա:
Եկեղեցու պատերը զարդարող արհեստական մարմարը մաքրման սեփական եղանակն ունի: Այդ նյութի հետ աշխատող մասնագետ Սերգեյ Պարֆենտյեւը, պատրաստելով անհրաժեշտ պարագաները, փուլ առ փուլ ցուցադրում է գործընթացը: «Սկզբում պետք է թողնել, որ ջուրը ներծծվի պատի մեջ, քանի որ սա արհեստական մարմար է՝ գիպսից պատրաստված: Հետո վերցնում ենք հատուկ լուծույթ եւ վրձին, լվանում ենք լուծույթով եւ մանկական օճառով»:

Վրձնով տրորելուց հետո վարպետը սպունգի օգնությամբ լվանում է կեղտը: Նմանատիպ լուծույթով են մաքրվում նաեւ պատերի ծեփածո զարդարանքները: Նորոգման վրա աշխատող նկարիչները շեշտում են, որ որեւէ բան վերանկարելու եւ փոփոխելու իրավունք չունեն: Պարզապես վերացնում են ժամանակի ընթացքում առաջացած թերություններն ու եկեղեցու զարդարանքին վերադարձնում երբեմնի տեսքն ու գույնը:
Սանկտ-Պետերբուրգի սուրբ Կատարինե եկեղեցին օծվել է 1780թ-ին: Այն կառուցվել է հայ համայնքի բոլոր անդամների նվիրատվությունների շնորհիվ, հատկապես մեծ ներդրում է կատարել ժամանակի հայտնի հայ պետական գործիչ և մեկենաս Հովհաննես Լազարյանը: 20-րդ դարի սկզբին սուրբ Կատարինեի հիմնանորոգումը ղեկավարել է անձամբ Ալեքսանդր Թամանյանը: Սակայն 1930-ին եկեղեցին փակվեց եւ սուրբ պատարագ նրա պատերի ներքո մատուցվեց միայն 1993-ին: Այնուհետեւ սկսվեց խորհրդային վանդալիզմի հետեւանքների վերացումը:

Գոհար Մարտիրոսյան, Սանկտ-Պետերբուրգ