- Опубликовано: 04.06.2014 13:43
- Автор: Армянская апостольская церковь
«Հեքիաթային միջոցառում» Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում
Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի նախադպրոցական դասարանի սաները մայիսի 18-ին կազմակերպել էին յուրօրինակ միջոցառում:
Նախապես ընտրվել էին հայկական ժողովրդական հեքիաթներից տարբեր հատվածներ և դրանց հիման վրա փոքրիկները բեմադրել էին ներկայացում:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո ունկնդիրները հնարավորություն ստացան դիտել դպրոցի սաների խաղը:

Հեքիաթների սյուժեն ունի մի հիմանական գիծ' չարի և բարու պայքար: Փոքրիկների բեմականացման մեջ հետաքրքիր կերպով արտացոլվում էր բարու հաղթանակը: Հեքիաթն այն իրականությունն է, որ գոյություն ունի երեխաների համար և նրանք իրենց հեքիաթային իրականությունը փոխանցեցին հանդիսատեսին:
Միջոցառման ավարտին Տ. Սարգիս քահանա Չոփուրյանը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին և դպրոցի սաներին գեղեցիկ միջոցառում պատրաստելու համար, և Աստծո օրհնությունը խնդրեց նրանց համար:
http://armenian-church.org/novosti/2168-2017-08-08-09-46-16#sigProId30bba64e40