Ինտելեկտուալ խաղում հաղթեցին «Նաիրյան աղջիկները»

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում մայիսի 11-ին տեղի ունեցավ վիկտորինա-մրցույթ: Մրցույթի մասնակիցներն էին կիրակնօրյա դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտները, որոնք մրցում էին երկու թիմերի կազմերում' «Արարատ» և «Նաիրյան աղջիկներ»:

Վիկտորինայի հարցերը կազմված էին հայ եկեղեցու պատմության, Հայոց լեռնաշխարհի աշխարհագրության և պատմության, հայ մշակույթի և արվեստի թեմաների շուրջ: Ինտելեկտուալ խաղն ընթացավ մի քանի փուլով՝ համեմված երաժշտական և տեսահարցերով, մնջախաղային կատարումներով: Խաղի մասնակիցներին իրենց հարցերն ուղղեց նաև հանդիսատեսը: Խաղն անցավ հավասար և գեղեցիկ մրցակցության մթնոլորտում:

1fdg4sfՄրցույթը գնահատում էին ժյուրիի անդամներն ու հանդիսատեսը: Ինտելեկտուալ խաղում հաղթող ճանաչվեց «Նաիրյան աղջիկներ» թիմը: Աշակերտները պարգևատրվեցին վկայագրերով, իսկ հաղթող թիմը ստացավ նաև հուշանվեր:

Միջոցառման ավարտին ժյուրիի անդամներից Տեր Գառնիկ Լոռեցյանն իր հիացմունքը հայտնեց ուսուցչական անձնակազմին և դպրոցի սաներին' ձեռք բերած գիտելեքների և դրանք գեղեցիկ մատուցելու համար: Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և ուսուցիչներին, առաջարկեց նման մրցույթներ հաճախ կազմակերպել, որպեսզի բոլոր սաները հնարավորություն ունենան ի ցույց դնել իրենց գիտելիքները: «Ինտելեկտուալ խաղերը էլ ավելի են խթանում սերն ու հետաքրքրությունը առ հայոց պատմություն և հայոց մշակույթ, ինչը լրացուցիչ երաշխիք է մեր ազգային ինքնության պահպանման համար». եզրափակեց Տեր Հայրը: