В интеллектуальном конкурсе победили «девушки из Наири»

11-го мая 2014г. в Учебно-воспитательном центре имени Лазаревых при Армянской Апостольской Церкви Санкт-Петербурга состоялся интеллектуальный конкурс на тему арменоведения. Две команды – «Арарат» и «Девушки из Наири» - боролись за звание победителя викторины, отвечая на вопросы об истории Армении и Армянской церкви, армянской культуры и искусства.

Во время конкурса участники – ученики центра, продемонстрировали свои знания и навыки, а оценивали их старания члены жюри и зрители.В захватывающей борьбе победила команда «Девушки из Наири». Все участники конкурса получили свидетельства об участии и памятные сувениры. В конце мероприятия к присутствующим обратился настоятель храма Святой Екатерины священник Саркис Чопурян, который призвал чаще организовывать интеллектуальные мероприятия. «Подобные конкурсы способствуют поднятию интереса к армянской культуре и истории, что является дополнительной гарантией для сохранения национального самосознания»,- подытожил настоятель.

1lk342kljՍանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում մայիսի 11-ին տեղի ունեցավ վիկտորինա-մրցույթ: Մրցույթի մասնակիցներն էին կիրակնօրյա դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտները, որոնք մրցում էին երկու թիմերի կազմերում' «Արարատ» և «Նաիրյան աղջիկներ»:Վիկտորինայի հարցերը կազմված էին հայ եկեղեցու պատմության, Հայոց լեռնաշխարհի աշխարհագրության և պատմության, հայ մշակույթի և արվեստի թեմաների շուրջ: Ինտելեկտուալ խաղն ընթացավ մի քանի փուլով՝ համեմված երաժշտական և տեսահարցերով, մնջախաղային կատարումներով: Խաղի մասնակիցներին իրենց հարցերն ուղղեց նաև հանդիսատեսը: Խաղն անցավ հավասար և գեղեցիկ մրցակցության մթնոլորտում:Մրցույթը գնահատում էին ժյուրիի անդամներն ու հանդիսատեսը:

Ինտելեկտուալ խաղում հաղթող ճանաչվեց «Նաիրյան աղջիկներ» թիմը: Աշակերտները պարգևատրվեցին վկայագրերով, իսկ հաղթող թիմը ստացավ նաև հուշանվեր:Միջոցառման ավարտին ժյուրիի անդամներից Տեր Գառնիկ Լոռեցյանն իր հիացմունքը հայտնեց ուսուցչական անձնակազմին և դպրոցի սաներին' ձեռք բերած գիտելեքների և դրանք գեղեցիկ մատուցելու համար: Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և ուսուցիչներին, առաջարկեց նման մրցույթներ հաճախ կազմակերպել, որպեսզի բոլոր սաները հնարավորություն ունենան ի ցույց դնել իրենց գիտելիքները: «Ինտելեկտուալ խաղերը էլ ավելի են խթանում սերն ու հետաքրքրությունը առ հայոց պատմություն և հայոց մշակույթ, ինչը լրացուցիչ երաշխիք է մեր ազգային ինքնության պահպանման համար». եզրափակեց Տեր Հայրը: