В городе Санкт-Петербурге открылась духовная семинария, целью которой является подготовка будущих священнослужителей Святой Армянской Апостольской Православной Церкви.
На обучение принимаются лица мужского пола вероисповедания Святой Армянской Апостольской Православной Церкви в возрасте от 17 до 25 лет, имеющие среднее общее или более высокое образование.
Срок обучения зависит от степени владения армянским языком. Нормативный срок обучения – 5 лет, но для абитуриентов, владеющих армянским языком на определенном уровне, срок обучения может быть сокращен до 4 лет. Обучение бесплатное, форма обучения очная. Обучающиеся обеспечиваются общежитием и всем необходимым для обучения.
Полученные выпускниками Духовной семинарии имени Святого Григория Просветителя знания и навыки соответствуют требованиям высшего образования (уровень бакалавриата). Выпускники смогут продолжить обучение в магистратуре Духовной академии «Геворкян» Первопрестольного Святого Эчмиадзина.
Абитуриенты должны пройти следующие вступительные испытания:
1. «Армянский язык» – тест (письменно),
2. «Русский язык» – тест (письменно),
3. Собеседование по следующим темам: знание Священного Писания, знание истории Церкви и истории Армении (устно),
4. Прослушивание: проверка музыкальных способностей (устно).
Подробную информацию по вопросам оформления и подачи документов, а также относительно правил приема и программы вступительных испытаний можно получить по тел.: +7 (921) 585-77-19, e-mail: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., официальный сайт: stgregoryseminary.ru.
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՆՎԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ
2024-2025 ՈՒՍ. ՏԱՐՎԱ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացվել է հոգևոր ճեմարան, որի նպատակն է պատրաստել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապագա հոգևորականների:
Ճեմարան կարող են ընդունվել 17-25 տարեկան արական սեռի անձինք, որ զավակն են Հայ Առաքելական Եկեղեցու, ունեն միջնակարգ կամ ավելի բարձր կրթություն:
Ուսման տևողությունը կախված է դիմորդների՝ հայոց լեզվին տիրապետելու մակարդակից: Սահմանված ուսման ժամկետը 5 տարի է, սակայն դիմորդի՝ հայերենի իմացության որոշակի մակարդակի ապահովման դեպքում ուսման տևողությունը կարող է կրճատվել մինչև 4 տարի: Ուսումն անվճար է, ուսման ձևը՝ առկա: Սաներն ապահովվում են հանրակացարանով և ուսման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի շրջանավարտների ձեռք բերած գիտելիքները և հմտությունները համապատասխանում են բարձրագույն կրթության պահանջներին (բակալավրիատի մակարդակ): Շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:
Դիմորդները պետք է անցնեն հետևյալ ընդունելության ստուգումները.
1. «Հայոց լեզու»՝ թեստ (գրավոր),
2. «Ռուսաց լեզու»՝ թեստ (գրավոր),
3. Հարցազրույց հետևյալ թեմաների շուրջ՝ Աստվածաշնչի իմացություն, Եկեղեցու պատմության և Հայոց պատմության իմացություն (բանավոր),
4. Լսում՝ երաժշտական կարողությունների ստուգում (բանավոր):
Փաստաթղթերի լրացման և ներկայացման, ինչպես նաև ընդունելության կարգի և ստուգումների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (921) 585-77-19, էլ. փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., պաշտոնական կայքէջ՝ stgregoryseminary.ru: