Մայիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությանը' ուղեկցությամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի:
Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով Սանկտ Պետերբուրգի նահանգապետին, ուրախություն հայտնեց հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին, երբ ոգեկոչվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու ազնիվ բարեկամին: