Անկախության տոնի կապակցությամբ Սանկտ-Պետերբուրում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության եւ Հայկական ազգային-մշակութային ինքնավարության կազմակերպած ընդունելությունն առաջին անգամ անցկացվեց քաղաքի սուրբ Կատարինե հայկական եկեղեցու “Վերնատուն” մշակութային կենտրոնում: Միջոցառմանը հրավիրված էին Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, համայնքի անդամներ: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մեր երկրի 23-ամյա անկախության գլխավոր ձեռքբերումներից է համարում համազգային միասնականությունը:
Մանրամասները տեասնյութում: