Ինտելեկտուալ խաղում հաղթեցին «Նաիրյան աղջիկները»
- Автор: Армянская апостольская церковь
Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում մայիսի 11-ին տեղի ունեցավ վիկտորինա-մրցույթ: Մրցույթի մասնակիցներն էին կիրակնօրյա դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտները, որոնք մրցում էին երկու թիմերի կազմերում' «Արարատ» և «Նաիրյան աղջիկներ»:
Վիկտորինայի հարցերը կազմված էին հայ եկեղեցու պատմության, Հայոց լեռնաշխարհի աշխարհագրության և պատմության, հայ մշակույթի և արվեստի թեմաների շուրջ: Ինտելեկտուալ խաղն ընթացավ մի քանի փուլով՝ համեմված երաժշտական և տեսահարցերով, մնջախաղային կատարումներով: Խաղի մասնակիցներին իրենց հարցերն ուղղեց նաև հանդիսատեսը: Խաղն անցավ հավասար և գեղեցիկ մրցակցության մթնոլորտում: