Притчи

Առակներ

Притча о кресте

Решил как-то один человек, что у него слишком тяжелая судьба. И обратился он к Господу с такой просьбой:

— Спаситель, мой крест слишком тяжел и я не могу его нести. У всех людей, которых я знаю, кресты гораздо легче. Не мог бы ты заменить мой крест на более легкий?

И сказал Бог:

— Хорошо, я приглашаю тебя в мое хранилище крестов — выбери себе тот, который тебе самому понравится.

Пришел человек в хранилище и стал подбирать себе крест: он примерял на себя все кресты, и все ему казались слишком тяжелыми. Перемеряя все кресты, заметил он у самого выхода крест, который показался ему легче других, и сказал Господу:

— Позволь мне взять этот. И Бог сказал:

— Так ведь это твой собственный крест, который ты оставил в дверях, чтобы примерить остальные!

Առակ խաչի մասին

 Մի մարդ որոշեց, որ իրեն չափից դուրս ծանր կյանքի ուղի է բաժին ընկել: Նա դիմեց Աստծուն այսպիսի խնդրանքով.

 —Տե´ր, իմ խաչը չափազանց ծանր է, և ես չեմ կարող այն տանել: Բոլոր այն մարդկանց, ում ես ճանաչում եմ,նրանց խաչերն ավելի թեթև են: Չէի՞ր կարող իմ խաչն էլ ավելի թեթևով փոխարինել:

 Եվ Աստված ասաց.

 -Լավ, ես քեզ հրավիրում եմ իմ խաչերի շտեմարան, ընտրի´ր քեզ համար այն մեկը, որն ինքդ կհավանես:

 Մարդը եկավ  շտեմարան  և սկսեց իր համար խաչ ընտրել: Նա փորձում էր բոլոր խաչերի ծանրությունը, և բոլորը նրան թվացին շատ ծանր: Փոխնիփոխ փորձելով բոլոր խաչերը` նա նկատեց մուտքի մոտ մի խաչ, որն իրեն ավելի թեթև թվաց, քան մյուսները: Նա ասաց Աստծուն.

-Թույլ տուր, այս մեկը վերցնել: -Աստված պատասխանեց. -Հենց սա էլ քո սեփական խաչն է, որը դու թողեցիր դռան մուտքի մոտ այն ժամանակ, երբ սկսեցիր փորձել մնացածը:

 

Притча о чистоте души

Мальчик лет пяти-шести, гуляя с родителями по лесу, увидел чистый ручей. Он напился свежей воды, а потом — ради забавы — взял в руки веточку и принялся мутить воду в ручье. Дно ручья было землянистым, и потому на поверхность тотчас поднялся песок, опавшие листья и разный мусор. Некогда прозрачная вода стала непригодна для питья. Малышу быстро разонравилось смотреться в грязную воду ручейка. Он кинул туда веточку и побежал к маме. А где-то высоко в горах другой мальчик так же забавлялся с горным ручейком. Он тоже хотел помутить воду веточкой. Но дно ручейка было каменистым, и он сломал веточку и побежал дальше, ничего не добившись. Поток был чист, как и прежде.

Подобно этому некоторые люди внешне кажутся добрыми и отзывчивыми, как чистый ручей. Но попробуй хоть нечаянно обидеть такого человека и увидишь, как со дна души всплывут самомнение, мелочность и гордыня и старые обиды, подобно тине и мусору в ручье лесном. Когда же человек постоянно поучается в Слове Божьем и о горнем помышляет, то постепенно пример смирения Христова закаляет добродетельного человека смирением и крепким терпением, о которые, как тростинки о камень, ломаются всякая человеческая злоба и неприязнь.

Մաքուր պահենք մեր հոգիները

 Հինգ-վեց տարեկան մի տղա, զբոսնելով անտառում ծնողների հետ, տեսավ մաքուր առվակ: Նա ըմպեց թարմ ջրից և հետո զվարճանալու համար ձեռքը վերցրեց մի ճյուղ ու սկսեց խառնել առվակի ջուրը: Առվակի հատակը հողի նստվածք էր, ուստի միանգամից մակերս բարձրացան հողի մեջ ընկած տրևներ և տարբեր տեսակի աղբ:

 Երբեմնի զուլալ ջուրը դարձավ ոչ պիտանի ըմպելու համար: Փոքրիկին այլևս հաճելի չէր նայել առվակի աղտոտված ջրին: Նա ճյուղը գցեց դրա մեջ և վազեց մայրիկի մոտ:

 Իսկ ինչ-որ տեղ՝ բարձր լեռներում, մեկ ուրիշ տղա նույնպես զվարճանում էր լեռնային առվակով: Նա ևս ցանկանում էր պղտորել ջուրը ճյուղով: Սակայն առվակի հատակը քարքարոտ էր և նա ինչքան էլ խառնեց առվակը միևնույն է ջուրը չպղտորվեց և ջրի հոսքը մաքուր էր նախկինի պես:

 Որոշ մարդիկ արտաքնապես թվում են բարի և կարեկցող, ինչպես մաքուր առվակը: Բայց հենց  պատահականորեն նեղացնես այդպիսի մարդու, ապա կտեսնես թե ինչպես հոգու խորքից դուրս կհոսի ինքնակարծությունը, մանրախնդրությունը, հպարտությունը և հին վիրավորանքները՝ անտառի առվակի տիղմի ու աղբի նման:

 

Притча об Эзопе и языке

Устроил Ксанф угощение ученикам, послал Эзопа на рынок: «Купи нам всего лучшего, что есть на свете!» Пришли гости — Эзоп подает одни только языки: жареные, вареные, соленые. «Что это значит?» — «А разве язык не самое лучшее на свете? Языком люди договариваются, устанавливают законы, рассуждают о мудрых вещах — ничего нет лучше языка!» — «Ну так на завтра купи нам всего худшего, что есть на свете!» Назавтра Эзоп опять подает одни только языки: «Что это значит?» — «А разве язык не самое худшее на свете? Языком люди обманывают друг друга, начинают споры, раздоры, войну — ничего нет хуже языка!» Рассердился Ксанф, но придраться не мог.

Знаменитый баснописец Древней Греции Эзоп был рабом философа Ксанфа. Однажды Ксанф захотел пригласить гостей и приказал Эзопу приготовить самое лучшее.

Эзоп купил языки и приготовил из них три блюда.

Ксанф спросил, почему Эзоп подает только языки.

Эзоп ответил: «Ты велел купить самое лучшее. А что может быть на свете лучше языка!

При помощи языка строятся города, развивается культура народов.

При помощи языка мы изучаем науки и получаем знания,

при помощи языка люди могут объясняться друг с другом, решать различные вопросы, просить, приветствовать, мириться, давать, получать, выполнять просьбы, вдохновлять на подвиги, выражать радость, ласку, объясняться в любви.

Поэтому нужно думать, что нет ничего лучше языка».

Такое рассуждение пришлось по сердцу Ксанфу и его гостям.

В другой раз Ксанф распорядился, чтобы Эзоп приобрел к обеду самое худшее.

Эзоп пошел опять покупать языки.

Все удивились этому.

Тогда Эзоп начал объяснять Ксанфу: «Ты велел мне сыскать самое худшее.

А что на свете хуже языка?

Посредством языка люди огорчают и разочаровывают друг друга, посредством языка можно лицемерить, лгать, обманывать, хитрить, ссориться.

Язык может сделать людей врагами, он может вызвать войну, он приказывает разрушать города и даже целые государства, он может вносить в нашу жизнь горе и зло, предавать, оскорблять.

Может ли быть что-нибудь хуже языка?!»

Առակ Եզովպոսի ու լեզվի մասին

Հին Հունաստանի անվանի իմաստասերներից` Քսանթոսը, մի օր ճաշկերույթի պատրաստություն էր տեսնում: Նա իր ստրուկ Եզովպոսին հանձնարարում է շուկայից բերել աշխարհի ամենալավ բանը, որպեսզի պատվի հյուրերին: Ճաշի ժամանակ յուրաքանչյուրի առջև դրվում է մի աման լեզու: Քսանթոսը զարմացած հարցնում է Եզոպվոսին, թե ա՞յս էր աշխարհի ամենալավ բանը: Ստրուկը պատասխանում է.

Անշուշտ, դրանից ավելի լավ բան չկա: Դրանից են դուրս գալիս ամեն իմաստություն ու զվարթ երգ: Լեզվով են կառուցվում քաղաքներ և մարդիկ իրենց միտքն ու զգացմունքները լեզվով են արտահայտում:

Մի ուրիշ անգամ Քսանթոսը Եզոպոսից պահանջում է, որ շուկա գնա և բերի աշխարհի ամենավատ բանը: Ստրուկը դարձյալ լեզու է բերում: Տերը շփոթվում է ու բարկանում նրա վրա, բայց վերջինս հանդարտ բացատրում է.

Մի զայրանար. տեր իմ լեզվից վատ ի՞նչ կա աշխարհի վրա: Դրանով կործանվում են քաղաքներ. Ասվում են ստերն ու հայհոյանքները: Լեզուն աշխարհի ամենալավ և թե ամենավատ բանն է. նայած թե ինչպիսի բերանում է գտնվում և ո՞վ է նրա տերը:

 

Притча о гордом кедре

В одном саду рос кедр. С каждым годом он мужал и становился всё выше и краше. Его пышная крона царственно возвышалась над остальными деревьями и отбрасывала на них густую тень. Но чем больше он разрастался и тянулся вверх, тем сильнее в нём росло непомерное высокомерие.

С презреньем поглядывая на всех свысока, однажды он повелительно крикнул:
— Уберите прочь этот жалкий орешник! — И дерево было срублено под корень.
— Освободите меня от соседства несносной смоковницы! Она докучает мне своим глупым видом, — приказал в другой раз капризный кедр, и смоковницу постигла та же участь.

Довольный собой, горделиво покачивая ветвями, спесивый красавец никак не унимался:
— Очистите вокруг меня место от старых груш и яблонь! — и деревья пошли на дрова.
Так неугомонный кедр повелел истребить одно за другим все деревья, став полновластным хозяином в саду, от былой красы которого остались одни пни.

Но однажды разразился сильный ураган. Зазнавшийся кедр изо всех сил противился ему, крепко держась за землю мощными корнями. А ветер, не встретив на своём пути других деревьев, беспрепятственно набрасывался на одиноко стоящего красавца, нещадно ломая, круша и пригибая его книзу. Наконец истерзанный кедр не выдержал яростных ударов, треснул и повалился наземь.

Առակ հպարտ ծառի մասին

 Մի այգում մայրի էր աճում: Ամեն տարի այն ավելի ու ավելի էր մեծանում՝ դառնում ավելի վեհ ու գեղեցիկ:

 Նրա փարթամ սաղարթախիտ տերևները վեր էին խոյանում իրեն շրջապատող ծառերից և ստվեր նետում դրանց վրա: Սակայն որքան նա աճում էր ու վեր բարձրանում, այնքան ուժգնանում էր նրա մեջ անսահման գոռոզությունը:

 Արհամարհանքով նայելով շուրջը՝ մեկ օր նա հրամայում է.

 — Հեռացրեք աչքիցս այն խղճուկ պնդուկի ծառը:

 Եվ այն արագորեն արմատախիլ են անում և հեռացնում:

 — Ազատեք ինձ այս անտանելի թզենու հարևանությունից: Այն ձանձրացնում է ինձ իր հիմար տեսքով,- հրամայում է մի օր քմահաճ մայրին և թզենուն անմիջապես հեռացնում են:

 Ինքն իրենից գոհ մայրին հպարտորեն թափահարում է իր փարթամ տերևները և շարունակ բողոքում իրեն շրջապատող ծառերից.

 -Ինձ շրջապատող տարածքից հեռացրեք այդ հին տանձենիներն ու խնձորենիները,- ծառերը կտրվում են ու խարույկի փայտի վերածվում:

 Եվ այդպես անհանդուրժող մայրին հրամայում է կտրել բոլոր իրեն շրջապատող ծառերը՝ դառնալով այգու միակ ու լիիրավ տերը: Սակայն պարտեզի նախկին գեղեցկությունից ոչինչ չի մնում, միայն կոճղեր:

 Եվ մեկ օր ուժեղ փոթորիկ է սկսվում: Հպարտացած մայրին ամեն կերպ փորձում է չթեքվել՝ հսկա արմատներով կառչելով հողից: Սակայն քամին, իր ճանապարհին չհանդիպելով այլ ծառերի, առանց որևէ խոչընդոտի հարձակվում է միայնակ կանգնած գեղեցիկ ծառի վրա և անխնա կոտրատում այն: Վերջիվերջո, տանջված ու ուժասպառ մայրին այլևս չի կարողանում դիմակայել քամու կատաղի հարվածներին, ճաքում է և գետնին տապալվում:

 Ինչպես ծառերը, այնպես էլ մենք կարիք ունենք միմյանց, կարիք ունենք, որ թե՛ փոթորիկների ժամանակ, թե՛ խաղաղության մեջ միմյանց նեցուկ լինենք, օգնենք ու միասին դիմակայենք ցանկացած իրավիճակի: Երբեք մի՛ անտեսիր մարդկանց, ովքեր քո կողքին են գտնվում, ու ինքդ քեզ նրանցից բարձր մի՛ դասիր, այլապես, գուցե մի օր էլ փոթորիկ լինի ու բացահայտես, որ բոլորին հեռացրել ես քո կողքից ու մնացել ես մենակ…

 

 ПРИТЧА О ДВУХ АНГЕЛАХ

В раю было два Ангела. Один всегда отдыхал на облаке, а другой летал от земли к Богу.

Отдыхающий Ангел решил спросить другого:

— Что же ты летаешь туда-сюда?

— Я ношу Богу послания, которые начинаются «Помоги Господи...» А почему ты всегда отдыхаешь?

— Я должен носить Господу послания, которые начинаются «Благодарю Тебя, Господи...»

Երկու հրեշտակների առաքելությունը

 Դրախտում երկու հրեշտակ կար: Առաջինը, միշտ ամպերի վրա նստած, հանգստանում էր, իսկ մյուսը թռչում էր ներքևից դեպի Աստծո մոտ: Հանգիստ վայելող հրեշտակը որոշեց հարցնել մյուսին.

-Ինչու՞ ես դու այստեղ-այնտեղ թռչում:

-Ես ուղերձներ եմ տանում Աստծուն, որոնք սկսվում են «Աստված օգնիր»-ով: Իսկ ինչու՞ ես դու միշտ հանգստանում:

-Ես էլ պետք է ուղերձներ տանեմ Աստծուն, որոնք սկսվում են «Շնորհակալ եմ Քեզ, Աստված»-ով:

 

Бог всегда с нами

Как-то ночью одному человеку приснилось, что он прогуливается по пляжу вместе с Богом. По небу проносились эпизоды его жизни. При каждом из них человек замечал две цепочки следов на песке. Одна вела к нему, другая – к Богу. Когда промелькнул последний эпизод, человек оглянулся на следы. Он заметил, что довольно часто на его жизненном пути была только одна цепочка следов, и это случалось в самые тяжелые и печальные моменты жизни. Обеспокоенный, он спросил Бога об этом: «Господи, Ты говорил, что с тех пор, как я решил следовать за Тобой, Ты сопровождал меня всю мою жизнь. Но я заметил, что во время наиболее трудных мгновений жизни была только одна цепочка следов. Я не понимаю, почему, когда я очень сильно нуждался в Тебе, Ты оставлял меня?» Бог ответил: «Возлюбленное дитя Мое, Я люблю тебя и никогда тебя не покидал. В мгновения испытаний и страданий, где ты видел только одну цепочку следов, Я нес тебя на руках». 

Նա միշտ մեզ հետ է

Մի անգամ Աստված հայտնվում է մի երիտասարդի և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը: Վերջինս համաձայնում է: Այդժամ Աստված երիտասարդին վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները: Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք կողքի քայլող զույգ ոտնահետքեր.

— Ո՞վ է ինձ հետ քայլում,- հարցնում է նա:
— Այդ Ե´ս եմ: Ես ուղեկցում եմ քեզ ողջ կյանքիդ ընթացքում,- պատասխանում է Աստված:
-Իսկ ինչո՞ւ է որոշ դեպքերում միայն մեկ զույգ ոտնահետք. ինչո՞ւ ես ինձ միայնակ թողել…- վհատված հարցնում է երիտասարդը:
Աստված ժպտալով պատասխանում է.
— Ո´չ, Ես քեզ երբե´ք չեմ թողել: Դրանք Իմ ոտնահետքերն են. քո կյանքի դժվարին իրավիճակներում Ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել…

 

Неискорененные страсти

Однажды к одному святому старцу пришли двое юношей и спросили: «Скажи нам, отец, как правильно бороться с худыми наклонностями и искоренять плохие привычки?».

На это пустынник сказал одному из юношей: «Вырви вот этот росток». Кустик был крохотный, и юноша вырвал его легко, одной рукой. После этого старец опять сказал: «Друг мой, вырви теперь вот это деревце». Юноша и это сделал, но уже с трудом и усилием: куст был значительно выше и крепче первого. Тогда старец сказал в третий раз: «Теперь же попробуй вырвать вот это дерево». Юноша обнял его ствол и попытался исполнить повеление, но напрасно. Он позвал брата, и они вдвоём старались хотя бы раскачать дерево, но тщетно. Дерево глубоко вросло в землю. Тогда старец сказал братьям: «Дети мои, злые наклонности и привычки похожи вот на эти деревья. Если они ещё не глубоко укоренились в нашем сердце, то одной твёрдой воли достаточно, чтобы истребить их. Но если они окрепли и пустили корни, то почти невозможно сладить с ними. Искореняйте дурное в себе, пока оно не развилось в нечто большее».

Արմատախիլ չարված կրքերը

  Մի իմաստուն ծեր վանական իր աշակերտների հետ զբոսնում էր նոճիների պուրակում: Վանականն աշակերտներից մեկին ասաց.
— Պոկի՛ր այս նոճին:
Ծառը փոքր էր և եղբայրը մի ձեռքով պոկեց այն: Այնուհետև ծերունին մատնացույց արեց մի քիչ ավելի մեծին ու ասաց.
— Այս մեկն էլ պոկիր:
Եղբայրը երկու ձեռքով ճոճեց ծառն ու արմատախիլ արեց: Կրկին ցույց տվեց ավելի մեծ մի ծառ: Եղբայրը մեծագույն ջանքերով ճոճեց այն, ճգնեց, քրտնեց ու վերջապես դա էլ պոկեց: Հաջորդ ծառը, սակայն, որքան էլ ջանք թափեց, չկարողացավ պոկել: Երբ ծերունին տեսավ, որ դա նրա ուժերից վեր է, կարգադրեց, որպեսզի եղբայրներից մեկն օգնի նրան, և այդպիսով, երկուսով կարողացան արմատախիլ անել այն:
Այդժամ ծերունին ասաց երիտասարդ վանականներին.
— Ահա, այսպես էլ կրքերն են, եղբայրնե՛ր: Քանի դեռ դրանք փոքր են, հեշտությամբ կարող ենք արմատախիլ անել, իսկ եթե անուշադրության մատնենք դրանց, կարծելով, թե փոքր են, ապա դրանք կամրանան և որքան ավելի ամրանան, այնքան ավելի մեծ ջանքեր կպահանջվեն մեզանից, իսկ երբ շատ ամրանան մեր մեջ, այնժամ նույնիսկ մեծ ջանքերի գնով ինքնուրույն չենք կարողանա արմատախիլ անել դրանք մեր միջից, եթե Աստծով մեզ օգնող սրբերի օգնությունը չստանանք:

 

То, что мы видим

Один старец призвал однажды своих учеников и показал им лист чистой бумаги, в середине которого стояла черная точка. 
- Что вы здесь видите? - спросил старец.- Точку. - ответил один. 
- Черную точку - подтвердил другой. 
- Жирною черную точку, - уточнил третий. 
И тогда их любимый учитель сел в угол и заплакал. 
- Скажи нам, о чем ты так горько плачешь? - удивились ученики. 
- Я плачу о том, что все мои ученики увидели только маленькую черную точку и никто из них не заметил чистого белого листа... 
Как часто мы судим о человеке только по его маленьким недостаткам, забывая о достоинствах.

Ինչ ենք մենք տեսնում

Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված:
— Ի՞նչ եք այստեղ տեսնում, — հարցնում է իմաստունը:
— Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը:
— Սև գույնի կետ , — հաստատում է մյուսը:
— Հաստ, սև գույնի կետ , — լրացնում է երրորդը:
Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու սկսում լաց լինել:
— Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- զարմացած հարցրին աշակերտները:
— Ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը…

Որքա՞ն հաճախ ենք մենք դատողություններ անում մարդկանց մասին` հիմնվելով փոքրիկ թերությունների վրա և անտեսելով արժանիքները:

 

ПРИТЧА О ЧЕЛОВЕКЕ С СОБАКОЙ

По длинной, дикой, утомительной дороге шел человек с собакой.
Шел он себе шел, устал, собака тоже устала.
Вдруг перед ним — оазис! Прекрасные ворота, за оградой — музыка, цветы, журчание ручья, словом, отдых.

«Что это такое?» — спросил путешественник у привратника.
«Это рай, ты уже умер, и теперь можешь войти и отдохнуть по-настоящему».
«А есть там вода?» — «Сколько угодно: чистые фонтаны, прохладные бассейны…»
«А поесть дадут?» — «Все, что захочешь».
«Но со мной собака». — «Сожалею сэр, с собаками нельзя. Ее придется оставить здесь».

И путешественник пошел мимо.
Через некоторое время дорога привела его на ферму. У ворот тоже сидел привратник.

«Я хочу пить» — попросил путешественник.
«Заходи, во дворе есть колодец»
«А моя собака?» — «Возле колодца увидишь поилку».
«А поесть?» — «Могу угостить тебя ужином».
«А собаке?» — «Найдется косточка».
«А что это за место?» — «Это рай».
«Как так? Привратник у дворца неподалеку сказал мне, что рай — там». — «Врет он все. Там ад».
«Как же вы, в раю, это терпите?» — «Это нам очень полезно. До рая доходят только те, кто не бросает своих друзей».

Դրախտ հասնում են նրանք, ովքեր չեն լքում իրենց ընկերներին

Մի մարդ իր շան հետ գնում էր վայրի, հոգնեցուցիչ և Երկար ճանապարհով: Գնում-գնում է ու հոգնում, շունը՝ նույնպես: Հանկարծ նրանց առջև բացվում է օազիսը: Հիասքանչ դարպասներ, իսկ ցանկապատից այն կողմ՝երաժշտություն, ծաղիկներ, գետակի կարկաչուն, մի խոսքով՝ մշտնջենավոր լռություն:
-Ի՞նչ է սա, -հարցնում է ճամփորդը դռնապանին:
-Սա դրախտն է, դու արդեն մահացել ես, կարող ես մտնել այստեղ և լիովին հանգստանալ:
-Իսկ ջուր կա՞ այստեղ :
— Մաքուր շատրվաններ, զով լողավազաններ այո´, ինչքան ուզես:
-Իսկ ուտելիք տալիս են:
-Ամեն ինչ, ինչ կցանկանաս:
-Բայց շունս ինձ հետ է:
-Ցավում եմ, պարոն, շան հետ չի կարելի ներս մտնել: Նրան պետք է այստեղ թողնես:
Եվ ճամփորդը շարունակում է իր ճանապարհը: Որոշ ժամանակ անց նա հասնում է մի ագարակի: Դարպասների մոտ դարձյալ դռնապան էր նստած:
-Ես խմել եմ ուզում,- խնդրում է ճամփորդը:
-Ներս մտիր, բակում ջրհոր կա:
-Իսկ իմ շունը:
— Ջրհորի մոտ ջրաման կտեսնես:
-Իսկ ուտելիք:
— Կարող եմ քեզ ընթրիք հյուրասիրել:
-Իսկ շանը:
— Ոսկոր կգտնվի:
-Իսկ սա ի՞նչ վայր է:
— Դրախտն է:
-Ինչպե՞ս թե: Այստեղից ոչ հեռու գտվող դռնապանն ինձ ասաց, որ դրախտն այնտեղ է:
-Նա սուտ է խոսում: Այնտեղ դժոխքն է:
-Ինչպես եք այս սուտը դրախտում հանդուրժում:
-Դա պարզապես փորձություն է: Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց ընկերներին: