Наставления Святых отцов


Далее, хотя Платон одну только человеческую душу именует человеком, а тело считает инструментом души и чуждым человеку образованием, однако сие [суждение] ошибочно, ибо <…> душа без тела не называется человеком, как и тело без души, но из сопряжения этих двух составляется человек. А для соединения разнородных [природ] души и тела (ибо сущность разумной души умопостигаема, бессмертна и бестелесна, а тело осязаемо и обладает плотностью) в единую субстанцию их Творец – Бог – предназначил животную душу, которая имеет двоякое свойство – разреженность и плотность, поскольку разреженностью она объединена с душой, а плотностью – с телом. Так, [своими] двумя противоположными полюсами [животная душа] неслиянно и нераздельно блюдет две полярные природы вплоть до [смертного] часа, назначенного Великим сочетающим и разлучающим – Богом, Который [в день всеобщего воскресения] вновь неслиянно их воссоединит.

 

 

Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386)

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՄԱՍԻՆ

Հոգու երեք տեսակներ կան՝ տնկական, զգայական և բանական: Տնկական հոգին առկա է տունկերի՝ բույսերի մեջ և [պայմանավորում է] տեսակի աճն ու պտուղների ծնունդը: Զգայական հոգին կենդանիների մեջ է, բայց ոչ՝ [տնկականից] անջատ, քանզի անհնար է, որ առանց տնկական հոգու այն գոյություն ունենա կենդանիների մեջ, քանի որ նախ պետք է տնկական հոգով աճել և ապա՝ ձևավորվել որպես զգայական [հոգի]: Նույնը տեսնում ենք նաև մարդու մեջ. Նախ տնկական [հոգով] նա զարդարվում է մոր արգանդում, ապա ձևավորվում է որպես զգայական հոգի, իսկ զգայականի լրմանը գոյանում է բանական [հոգին]: Այս պատճառով Մովսեսը արարածների ծագման սկզբում նախ ասում է …. Բույսերի և ապա՝ …. Մարդու լինելության մասին: Արարման այս կարգը ոմանք պատճառաբանում են արարածների կարիքներով. Բույսերը կենդանիների համար եղան, իսկ կենդանիները՝ մարդու: Բայց ես դրա մեջ տեսնում եմ հոգու երեք տեսակների [հետևյալ] կարգը. Առանց տնկականի չի կարող գոյանալ զգայականը, և առանց տնկականի ու զգայականի՝ բանական [հոգին]:
Արդ, թեև Պլատոնը միայն մարդու հոգուն է մարդ ասում, իսկ մարմինը համարում է [հոգու] գործիք և մարդուն օտար [գոյացություն], բայց դա ճիշտ չէ, քանի որ …. Հոգին առանց մարմնի չի կոչվում մարդ, ոչ էլ մարմինը՝ առանց հոգու, այլ մարդն այս երկուսի միավորությունից է գոյացած: Իսկ հոգու և մարմնի՝ միմյանց օտար [բնությունները] (քանզի բանական հոգու էությունն իմանալի է, անմահ և անմարմին, իսկ մարմինը զգալի է ու թանձր) մի էության մեջ շաղկապելու համար սրանց Արարիչը՝ Աստված, կարգեց կենդանական շունչը, որը երկու հատկություն ունի՝ անոսրություն և թանձրություն. Անոսրությամբ այն միացած է հոգուն, իսկ թանձրությամբ՝ մարմնին: Այսպես երկու հակառակ ծայրերով [շունչն] անխզելի և անբաժանելի է պահում երկու հակադիր բնությունները մինչև [մահվան] պահը, որ սահմանված է մեծն միավորողի ու բաժանողի՝ Աստծո կողմից, Ով [հարության օրը] վերստին պիտի դրանք անխզելիորեն միավորի:

 

 

О смерти

 

Теперь рассмотрим, что есть смерть и скольких родов она бывает.
Смерть есть отделение души от тела. <…> Она бывает двух родов: духовная и телесная. [Смерть] духовная настигает [тех, кои,] живя и здравствуя телесно, проводят беспутное житие, при внешнем благообразии отличаются дурным и низким нравом и чрез то умерщвляют [свою] душу. <…> А телесное умирание двояко: во-первых, когда душа, подвизаясь в богоугодном житии, умерщвляет тело посредством доброделания, по речённому апостолом: «…если внешний наш человек и тлеет, то внутренний со дня на день обновляется» [2 Кор. 4.16], во-вторых, когда душа человека разлучается с телом. Сей телесной смерти наличествует четыре вида: естественная, случайная, вольная и промыслительная. 
Естественная смерть состоит в том, что [человек] угасает по старости. 
Случайная смерть наступает от всяческих негаданных обстоятельств и людской неосмотрительности. Она не [предопределяется] Богом, о чём свидетельствует [Сам] Господь: «…как сеть найдёт на всех живущих по всему лицу земному» [Лк. 21.35]. Этой смерти возможно избегнуть только с помощью поста и молитвы, согласно Господнему наставлению: «…сей же род изгоняется только молитвою и постом» [Мф. 17.21] <…>
Вольная смерть двояка: первая та, что есть зло – это гибель [самоубийцы], греховная для него самого, как в случае с Ахитофелем [2 Цар. 15.12,17], Иудой [Мф. 27.3-5], а также множеством им подобных, и вторая та, что есть благо – это мученическая кончина духоносных исповедников, свидетелей, апостолов, пророков и иных праведников, коей они оставили сей мир и прилепились к нетленной любви Божьей.
А смерть промыслительная <…> нередко бывает тогда, когда Господь, увидев родителей, погрязших в распутстве и беззакониях, прибирает их невинное и добродетельное дитя, дабы те, <…> отрезвев, искоренили прежний свой нрав. Опять же, воззрев на иных, долговременно подвизающихся в благочестивом подвиге, и предузнав, что впоследствии <…> они запятнают себя беззаконием, Господь чрез разъединение души с телом отлучает их от [мира], дабы весь плод трудов и праведных дел не истребился по причине греха. И опять же, когда Всевышний задумывает сокрушить народы, сначала разрешает от телесных уз праведных и добродетельных мужей, как, к примеру, в стародавние времена: прежде чем обрушить Свой гнев на Израиль, Он исторгнул [душу] благочестивого царя Озии, дабы тот не претерпел либо не узрел [грядущих] мучительных скорбей и лишений.
Промыслительная смерть случается также от множества других причин, известных лишь Творцу, но сокрытых от творения.

 

Մահվան մասին

 

Այժմ տեսնենք, թե ինչ է մահը և քանի տեսակ ունի:
Մահը հոգու բաժանումն է մարմնից: …. Այն լինում է …. Հոգևոր և մարմնավոր: Հոգևոր [մահն] այն է, երբ մարմինը, կենդանի և առողջ լինելով հանդերձ, հոռի կյանք է վարում, երբ բարեկեցիկ մարմինը մեռցնում է հոգին անարգ ու վատթար կենցաղավարությամբ: …. Իսկ մարմնավոր մահը երկակի է. նախ՝ երբ հոգին, բարի կյանք վարելով, առաքինի գործերի միջոցով մեռցնում է մարմինը (ինչպես առաքյալն է ասում. «Թեև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է» [Բ Կոր. 4.16]). Եվ երկրորդ՝ երբ մարդու հոգին բաժանվում է մարմնից: Այս մարմնավոր մահը լինում է չորս կերպ՝ բնական, պատահական, կամավոր և նախախնամական:
Բնական մահն այն է, որ [մարդը] ծերանալով մեռնում է:
Պատահական մահն այն է, որը լինում է տարբեր պատահարներից՝ մարդկանց անզգուշության պատճառով: Այն [սահմանված] չէ Աստծո կողմից, ինչպես վկայում է Տերը. «Այդ օրը որոգայթի նման պիտի հասնի բոլորի վրա» [Ղուկ. 21.35]: Այս մահից հնարավոր է խուսափել միայն պահքով և աղոթքով՝ ըստ տիրական հրամանի. «Այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ՝ աղոթքով ու ծոմապահությամբ» [Մատթ. 17.20]:
Կամավոր մահը [նույնպես] երկակի է. նախ՝ այն, որը չար է իր համար՝ [ինքնասպանի] մահը, ինչպես Ակիտոփելինը [Բ Թագ. 15.12; 17], Հուդայինը [Մատթ. 27.3-5] և նման շատերինը, և երկրորդ՝ որը բարի է, ինչպես սուրբ վկաների, մարտիրոսների, առաքյալների, մարգարեների և այլ սրբերի դեպքում է, որոնք մարտիրոսական մահով ելան այս աշխարհից և միացան Աստծո անապական սիրուն:
Իսկ նախախնամական մահը …. Լինում է շատ անգամ, երբ Աստված, տեսնելով ծնողներին անառակ ու չար գործերի մեջ, վերցնում է նրանց արդար և առաքինի մանկանը, որպեսզի …. Զգաստանալով՝ նրանք ուղղեն իրենց վարքը: Դարձյալ՝ տեսնելով [ոմանց] երկարատև առաքինի և սուրբ գործերը և գիտենալով, որ առաջիկայում …. Պիտի մեղքի մեջ ընկնեն, Աստված մահվան միջոցով նրանց կտրում է այս [աշխարհից], որպեսզի այդքան ջանքերն ու առաքինի գործերը չկորչեն մեղքի պատճառով: Եվ դարձյալ՝ երբ Աստված պատրաստվում է հարվածել աշխարհին, նախ վերցնում է արդար և առաքինի այրերին, ինչպես օրինակ՝ հնում, երբ պիտի պատուհասեր Իսրայելին, նախ վերցրեց բարեպաշտ թագավոր Հոսիայի [հոգին], որպեսզի նա չկրի կամ չտեսնի նրանց տառապալից նեղությունը: Նախախնամական մահը լինում է նաև բազում այլ պատճառներից, որոնք միայն Աստծուն են հայտնի, իսկ արարածների համար անիմանալի են:

Тайна вочеловечения Xриста
Апостол говорит: «Ибо, как смерть через человека, так через человека и воскресение мертвых» [1 Кор. 15.21]. Но иные недоумевают, мол, почему Xристос вочеловечился от Девы и тем самым даровал человеческому естеству свободу, и не словом единым: [ведь] Он лишь воззвал: «Да пребудут небо и земля», и стало так [см. Быт. 1.1-11]. <…>
Однако, если бы имело место только слово, то свобода не была бы дарована, ибо вот оно, деяние справедливости: как сатана оделся змеиной плотью словно покровом своего лукавства и коварным обманом лишил первочеловека богоданного и светозарного рая, [так], взамен, наш Господь – Иисус Xристос – облачился в наше обольщённое змеем естество, как в покров Своего бестелесного и непорочного святого божества и тем самым, навлекая бесчестье, обездолил, осрамил и обличил диавола, который мнил, что имеет человеческую природу у себя в услужении, [между тем, Господь,] пригвоздив её ко кресту, опозорил и ниспроверг [лукавого], Своё же творение явил безгрешным и невинным.


Քրիստոսի մարդեղության խորհուրդը

 

Առաքյալն ասում է. «Մարդով եղավ մահը, մարդով էլ՝ հարությունը» [Ա Կոր. 15.21]: Բայց ոմանք տարակուսում են, թե ինչու Քրիստոս մարդկային բնությանը ազատություն շնորհեց Կույսից մարմնանալու միջոցով և ոչ թե՝ լոկ խոսքով, Նա, Ով միայն ասաց. «Թող լինեն երկինքն ու երկիրը», և այդպես եղավ [տե՛ս Ծն. 1.1-11]: ….
Արդ, եթե միայն խոսքը լիներ, ազատություն չէր շնորհվի, քանզի սա է արդարության գործը. Ինչպես որ սատանան օձի մարմինը հագավ՝ իբրև ծածկույթ իր խորամանկության, և օձապատիր խաբեությամբ առաջին մարդուն զրկեց աստվածաստեղծ և լուսապայծառ դրախտից, [այնպես էլ] մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, դրա փոխարեն հագավ մեր օձապատիր մարդկային բնությունը՝ իբրև ծածկույթ Իր անմարմին ու անապական սուրբ Աստվածության, և այսպես խայտառակելով զրկեց, նշավակեց ու մերկացրեց սատանային, որը կարծում էր, թե [մարդկային] բնությունն իրեն է ծառայում, [մինչդեռ] այն բևեռելով խաչափայտին՝ [Տերն] ամոթահար [անելով] կործանեց [սատանային] և իբրև անմեղ ու արդար ցույց տվեց Իր ստեղծածին: