Наставления Святых отцов

 ВАРДАН АЙГЕКЦИ ( XII-XIII вв.)

ДУШЕПОЛЕЗНЫЕ НАСТАВЛЕНИЯ

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.)

ՀՈԳԵՇԱՀ ԽՐԱՏՆԵՐ

 О долготерпении

Человек, побеждаемый нетерпением, отнюдь не склонен к благодеянию, а терпеливый и смиренный есть делатель всяческого блага. Ибо ропотливый и малодушный озлобляется и унывает от каждого малого слова и причины и, опечаливая ближнего, уязвляет и не умиряется. Но тот, кто подъемлет труд, терпит лишения и прискорбности, откуда бы они ни проистекали – от демонов иль от людей – исполняется мира. Ибо первые святые долготерпением удостоились Господнего Царства, потому что во имя Бога претерпели все мытарства и гонения и упокоились с именем Бога на устах, с радованием и кротостью воссылая благодарение, и, по заповеданному Xристом, возненавидели сей мир и средь множества скорбей потеряли собственную душу, дабы обрести иную жизнь и сберечь свои души, стяжав мир Божий, ибо тщетна вера без добрых дел.

 

Համբերության մասին

Անհամբեր մարդը բնավ չի կարող բարիք գործել, իսկ ով համբերող է ու հեզ, գործում է ամենայն բարիք: Քանզի անհամբեր ու փոքրոգի մարդը ամեն չնչին խոսքից ու պատճառից բարկանում է ու տրտմում և ընկերոջը տրտմեցնելով վիրավորում է և ինքն էլ չի խաղաղվում, իսկ ով ջանք է գործադրում և համբերում նեղություններին ու չարչարանքներին, որտեղից էլ դրանք գան՝ դևերից թե մարդկանցից, նա խաղաղություն է գտնում: Այսպես առաջին սրբերը համբերությամբ արժանացան Աստծո արքայությանը, որովհետև հանուն Նրա համբերեցին բոլոր չարչարանքներին ու հալածանքներին և մեռան Աստծո անվան համար՝ գոհանալով ուրախությամբ ու անոխակալությամբ, ատեցին այս կյանքը և բազում տառապանքներով իրենց հոգին կորցրին, ինչպես որ պատվիրեց Քրիստոս, և գտան ա՛յն կյանքը ու փրկեցին իրենց հոգիները Աստծո խաղաղության մեջ, քանզի հավատն օգուտ չունի առանց բարի գործերի:

 

 

О грехе языка
Впредь по мере сил охраняйтесь также от злого языка, ибо хоть язык наш суть орган небольшой, однако ж он – хищник, коий зловреднее льва, дракона, лютого зверя. И падение мира содеялось посредством змеиного языка, ибо сатана, воссев там, коварно разверз уста и ввергнул Еву в погибель, а чрез неё и нас. Ныне лукавый также восседает на всех недобрых и бесчинных языках и сокрушает сонмы. И никто не сумеет исчислить, сколько людей терпит напраслину, злоключения и ввергается в погибель по причине злого языка. Оттого Xристос и все Его святые строжайше заповедали нам обуздывать свой язык и не ронять недобрых словес, ибо ежели все прочие прегрешения совершаются со стыдом и трепетом, то зло от языка – дерзновенно, без труда и содрогания. И тяжко грешит [тот], кто напрасно предаёт друга, сдружаясь с Иудой, и кто негодует и клянет без причины, тот приемлет проклятие себе в удел, ибо Xристос неправого суда не вершит.

 

 

Լեզվի մեղքի մասին
Այսուհետև հնարավորին չափ փախե՛ք նաև չար լեզվից, քանզի թեպետ մեր լեզուն փոքր անդամ է, բայց ավելի չար գազան է, քան առյուծը, վիշապը, գիշատիչը: Եվ աշխարհի կործանումն էլ օձի լեզվի միջոցով եղավ, որովհետև սատանան, նստելով այնտեղ, խոսեց նենգությամբ և կործանեց Եվային ու [նրանով]՝ նաև մեզ: Այսօր էլ սատանան նստած է բոլոր չար ու անկարգ լեզուներին և շատերին է կործանում: Եվ ոչ ոք չի կարող հաշվել, թե քանի մարդ է զրպարտվում, պատուհասվում և մեռնում չար լեզվի միջոցով: Այս պատճառով Քրիստոս և Նրա բոլոր սրբերը խստորեն պատվիրեցին մեզ՝ ասելով. Սանձեցե՛ք ձեր լեզուները և չար բաներ մի՛ խոսեք, որովհետև բոլոր մեղքերը երկյուղով ու ամոթով են գործվում, մինչդեռ լեզվի չարիքը՝ համարձակորեն, հեշտությամբ ու աներկյուղ: Եվ դա ծանր մեղք է, քանզի ով իզուր մատնում է [ընկերոջը], Հուդային է ընկերանում, և ով բարկանում է և իզուր նզովում, դա իրեն է վերադառնում, քանզի Քրիստոս անիրավ դատաստան չի անում:

 

 

 

О почитании воскресного дня
Почитая, святите воскресенье, ибо первым днём творения был день воскресный, и в переводе он именуется днём Божественным и Господним, исполненным великой славы. Моисей в воскресный день вывел народ Израиля из Египта, и Xристос в этот же день родился от Девы и восстал из мертвых. Кто не чтит воскресенье делами правды и не отлагает житейских попечений, тот не оказывает почитания и рождеству Xристову. Также в последнее воскресенье – при кончине мира – Xристос восставит нас из тления и воздаст по делам нашим. Посему в день оный нам надобно приносить исповедание [грехов] и, памятуя о страшном суде, творить добро, проливать слёзы, каяться и исторгать злонравие из собственных сердец.

 

 

Կիրակի օրը պատվելու մասին

Պատվելով մեծարեցե՛ք կիրակին, քանզի արարչության առաջին օրը կիրակի էր, և այն թարգմանվում է Աստծո և տերունական օր՝ լցված մեծ փառքով: Մովսեսը կիրակի օրը [Իսրայելի] ժողովրդին հանեց Եգիպտոսից. Քրիստոս կիրակի օրը ծնվեց Կույսից և կիրակի օրը հարություն առավ մեռելներից: Իսկ ով կիրակի օրը չի պատվում բարի գործով և մարմնական գործերից ձեռնպահ մնալով, նա չի պատվում Քրիստոսի ծնունդը: Աշխարհի վախճանին էլ՝ վերջին կիրակի օրն է Քրիստոս մեզ հարություն տալու և հատուցելու ըստ մեր գործերի: Ուստի մեզ պետք է կիրակի օրը խոստովանել և հիշել ահեղ դատաստանը, բարիք գործել, արտասվել ու ապաշխարել և ոխը սրբել սրտից:

 

 

О гордыне
Блюдитесь и избегайте гордыни, ибо тот великий блудодей – сатана, коий есть бешеный пес, пал гордостью и злокозненно ввергнул в пагубу Адама и Еву. Оттого горделивые и злонамеренные суть чада сатаны, и вместе с ним должны претерпевать мученье, ибо, согласно речённому Xристом, прегрешений злоумышляющего Бог-Отец не прощает и не приемлет его добра. И кто, возгордившись в сердце своём, возомнит себя достигшим высоты и чистоты превыше той, что у друга, тот низринется к сатане. Итак, Господь Бог наш Иисус Xристос злонамеренного также считает гордецом. И восчувствуй своё падение, ибо когда не веруешь в слово Господне, – почитаешь сатану, ибо, по слову Xриста, если ты не прощаешь другу содеянного против тебя малейшего греха, как же Господь простит твои несметные прегрешения, учиненные против Него, “и какою мерою мерите, такою и вам будут мерить” [Мф. 7.2], а ежели смиренно сочтёшь себя греховнее и непотребнее друга, соделаешься обиталищем Xриста-Бога и обрящешь в Нём покой в веке нынешнем и грядущем.

 

Հպարտության մասին
Վախեցե՛ք և հեռո՛ւ փախեք հպարտությունից, քանզի այն մեծ պոռնիկը՝ սատանան, որ կատաղի շուն է, հպարտությունից կործանվեց և ոխակալությունից կործանեց Ադամին ու Եվային: Այս պատճառով հպարտ[ներ]ն ու ոխակալ[ներ]ը սատանայի որդիներ են և նրա հետ պիտի տանջվեն, ինչպես որ Քրիստոս է ասում, թե՝ ոխակալի մեղքն Իմ Հայրը չի ներում և ոչ էլ նրա բարին է ընդունում: Եվ ով հպարտ սրտով բարձրանում է և իրեն սուրբ ու մեծ համարում իր ընկերոջից, նա իջնում է սատանայի մոտ: Արդ, ոխակալը նույնպես հպարտ է համարվում Քրիստոսի՝ մեր Աստծո կողմից: Եվ գիտցի՛ր քո կործանումը, քանզի եթե չես հավատում Քրիստոսի խոսքերին, սատանային ես պաշտում, քանի որ Քրիստոս քեզ ասում է. եթե դու չես ներում քո հանդեպ ընկերոջդ գործած չնչին մեղքը, Ես ինչպե՞ս ներեմ քո անթիվ չարիքները, որ գործեցիր Իմ նկատմամբ, քանզի ինչ [չափով] որ դու ընկերոջդ ես չափում, [նույնով էլ] Ես քեզ եմ չափում [տե՛ս Մատթ. 7.2]. Իսկ եթե խոնարհությամբ քեզ ընկերոջիցդ մեղավոր ու անպիտան համարես, կլինես Իմ բնակարանն ու հանգիստը և՛ այս, և՛ այն կյանքում:

 

 

 

О невоздержании и постничестве
Избегайте также любодеяния, чревообъядения и похмелья, ибо сии три греха есть братья, рождённые от сатаны, которые друг друга питают и умножают. Ибо чрез пресыщение снедями и вином, набирая силу, распаляется страсть плотского похотения и сластолюбия, побуждая к блудодеянию. К тому же, не знающий меры в пище и питии вынуждается к неумеренному расточительству. А многие по причине этих трёх пороков лишаются домашнего очага и отечества, терпят нужду, соделываются татями, лиходеями и человекоубийцами. <…> И вам это хорошо известно, ибо Адам, вкусив плод, обрёк на погубление самого себя и нас. Подобно сему, в Содоме и Гоморре объядение и пространнопитие взрастили страсть любодеяния: поправ Божественное установление о чадородии, [содомляне] оставили жен и сотворили новый грех, за что Господь истребил их огнём. <…> Вот оно, дети мои, последствие многоядения и пьянства. Между тем, пощение и воздержание, когда не бываем охочи на вкушение снедей и [вино]питие, иссушает грязные пороки и неистовые похотения, и человек уподобляется ангелу во плоти.

 

 

Անժուժկալության և պահքի մասին

Փախե՛ք նաև շնությունից, որովայնամոլությունից ու արբեցությունից, քանզի այս երեք չարիքները եղբայրներ են՝ ծնված սատանայից, և մեկը մյուսին գրգռելով՝ աճեցնում են: Քանզի շատ ուտելուց և խմելուց աճելով բորբոքվում է շնության և ցանկ[ասիր]ության ախտը և դրդում պոռնկության: Նաև շատ ծախս է պետք լինում շատ ուտողին ու խմողին: Շատերն էլ այս երեք չարիքների պատճառով զրկվում են իրենց տնից ու հայրենիքից և աղքատանում են, դառնում գող, զրկող ու մարդասպան: …. Եվ սա քաջ հայտնի է ձեզ, քանզի Ադամը, պտուղն ուտելով, կործանեց իրեն և մեզ: Այդպես էլ Սոդոմում և Գոմորում շատ ուտելն ու ըմպելը աճեցրեց շնության ցանկությունը. Նրանք մերժեցին որդեծնության համար Աստծո կողմից սահմանվածը, թողեցին կանանց ու նոր չարիք գործեցին, և Աստված հրով բնաջնջեց նրանց: …. Ահա, որդինե՛րս, սա է շատ ուտելու և խմելու հետևանքը: Մինչդեռ պահքը և պարկեշտությունը, երբ ուտելու և խմելու մեջ սակավապետ ենք լինում, ցամաքեցնում է պիղծ ախտը և անսանձ շնության ցանկությունը, և մարդը մարմնի մեջ հրեշտակ է դառնում:

 

 

Ключи от Царства и от геенны

Ключи от Царства и от геенны в наших руках, и которые из врат отпираем и к чему питаем любовь, туда и вступаем. Свидетельствуюсь в том сатаной и Адамом, ибо Господь сотворил их благими и поселил в свете, благобытии и покое. Однако сатана пренебрёг ключом от Царства и самовластно избрал тот, что от геенны, утверждая, что это и есть ключ от Царства. А Адам, доверившись слову лукавого, не отринул сего ключа и неправедными делами отверз врата геенны и, приступив, воссел там и умалился. Так случается, о дети мои, ибо наблюдаете воочию, что один владеет ключом от Царства, коий суть смирение, незлобивость и всякое благое деяние, и, принося покаяние, подвизается, некто другой покидает мир, чтобы уединиться в горных вертепах, и претерпевая голод, жажду и холод, живёт постом и молитвой. Вот, что есть Царство и ключ от Царства. 

Между тем, иные предаются разврату и волхованию и, не раскаявшись, умирают во грехе. И это есть геенна и ключ от геенны, ибо как, по слову Xриста, «Царствие Божие внутрь вас есть» [Лк. 17.21], так и геенна. И который из уделов возлюбите и сотворите, тот и наследуете.

 

 

Դժոխքի և արքայության բանալիները

Մեր ձեռքում են դժոխքի և արքայության բանալիները, և որի դուռը բացում ենք ու որը սիրում, այնտեղ էլ մտնում ենք: Այս խոսքիս վկաներն են սատանան և Ադամը, քանզի Աստված նրանց բարի էր ստեղծել և դրել լույսի, բարության ու հանգստի մեջ: …. Արդ, սատանան նետեց արքայության բանալին և իր կամքով վերցրեց դժոխքինը՝ ասելով, թե դա է արքայության բանալին. Իսկ Ադամը, հավատալով նրա խոսքերին, պահեց դժոխքի բանալին, չար գործերով բացեց դժոխքի դուռը և մտնելով նստեց այնտեղ ու եղավ ողորմելի: Այսպես է լինում, որդյակնե՛րս, քանզի աչքով իսկ տեսնում եք, որ մեկն ունի արքայության բանալին՝ խոնարհություն, անոխակալություն և բոլոր բարի գործերը, և ապաշխարելով ճգնում է, մեկ ուրիշն էլ, թողնելով աշխարհը, գնում, միայնակ բնակվում է լեռան անձավներում. Եվ համբերելով քաղցի, ծարավի ու ցրտի՝ ապրում է պահքով ու աղոթքով: Ահա սա է արքայությունը և արքայության բանալին:

Մինչդեռ ուրիշները շնացող ու կախարդ են լինում և առանց դարձի գալու մեռնում են չարիքի մեջ: Եվ սա է դժոխքը և դժոխքի բանալին, ինչպես և Քրիստոս է ասում, թե՝ «Արքայությունը ձեր ներսում է» [Ղուկ. 17.21]. Այդպես էլ դժոխքն է: Եվ որը սիրում ու գործում եք, այն էլ ժառանգում եք:

 

 

О неусыпающих червях геенны

Когда поползнемся в изрядные прегрешения, что есть зло сугубое, сатана при посредничестве демонов соделывается [нашим] женихом, а мы уневестиваемся [лукавому], и, приступив, [он] сочетается с нами, словно жених с невестой, и как только свершится злодеяние, исходящее от сатаны, от нас и от греха, в гееннском океане нарождается малый огненный червь, где и пребывает до судного дня. А ежели приносим исповедание и отвергаемся беззакония и каемся с незлобивым сердцем и теплыми слезами, то оная теплота Xристовой благодатью умервщляет червя, погашает огонь, рассеивает тьму и полагает предел всякому мучению.

 

Գեհենի անքուն որդերի մասին
Երբ սկսում ենք ուժգին մեղանչել, ինչը կատարյալ չարիք է, սատանան դևերի միջնորդությամբ [մեզ համար] փեսա է լինում, իսկ մենք՝ հարս. Նա գալիս միավորվում է մեզ հետ, ինչպես փեսան է միավորվում հարսի հետ, և չարիքը գործելուն պես, սատանայից, մեզնից ու մեղքից առաջանալով, ծնվում է փոքրիկ հրեղեն օձը գեհենի ծովում, որտեղ և պահվում է դատաստանի օրվա համար: Իսկ եթե խոստովանում ու հրաժարվում ենք մեղքից և ապաշխարում անոխակալ սրտով ու ջերմ արցունքով, Քրիստոսի շնորհով ջերմ արտասուքը սպանում է որդը, մարում հուրը, հալածում է խավարը և խափանում ամենայն տանջանք: