Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին հավատացյալներին ներկայացավ ամբողջովին նորոգված: Տարեսկզբին մեկնարկած նորոգման աշխատանքների ավարտի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությունը գլխավորեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Յակուտսկում նորակառույց եկեղեցու օծումից անմիջապես հետո Սրբազան հայրը ժամանեց Սանկտ Պետերբուրգ' հյուրընկալելու քաղաքի նահանգապետի պաշտոնակատար Գեորգի Պոլտավչենկոյին՝ եկեղեցում նորոգումից հետո առաջին անգամ միասին գոհաբանական աղոթք վերառաքելու համար: Աղոթքից հետո դիմելով հավաքվածներին՝ Սրբազան հայրը նշեց, որ 2014թ-ի սեպտեմբերի 10-ը պատմական օր կդառնա հայ եկեղեցու կյանքում: Նա Գեորգի Պոլտավչենկոյին փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը:
Մանրամասները' տեսանյութում: